Նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում (հասցե՝ Վարդանանց 18) տեղի կունենա «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու գործունեությանը:
Ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին. այն մեկ անգամ ևս արժևորում է Մաեստրոյի վաստակը հայրենիքի մշակութային կյանքի հզորացման գործում։
Նախագծի հեղինակ և պրոդյուսեր՝ Լիլիթ Մովսիսյան:
Մուտքն ազատ է։