Լուրեր
Մեկնարկել է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Օգոստոսի 14-29-ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր

Մշակութային «Կիզակետ»-ում Մեղրին է

Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը։

Հայաստանյան թատերախումբը կմասնակցի «Բելայա Վեժա» XXV միջազգային փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հայաստանյան

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը՝ նվիրված Ժիրայր Ալթունյանի հիշատակին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը: «Օգոստոսի 22-ի համերգը նվիրված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մեկնարկել է «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է «Ուսանողական ամառ-2021»-ը, որն անցկացվում է բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և բուհի այլ պատասխանատուներ։ Ողջունելով ուսանողական խաղերի մասնակից ճամբարականներին՝ բուհի ռեկտորն

Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը՝ ի նշանավորում հայ-հնդկական հարաբերությունների

Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական

Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ