Լուրեր
ՄԿՈՒ ոլորտ. վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը ներառյալ հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է

Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին: Նամականիշի մարման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ազգային

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատարին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին կմիանան ԿԳՄՍՆ ենթակայության ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ

ՀՀ կառավարությունը հաստատել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման և լավարկման փաթեթը: Ըստ այդմ՝ համակարգին կմիանան ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ՝ համապատասխան սարքավորումներով: Արդյունքում ամբողջական կդառնան տոմսային տնտեսությանը միացած ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանները: Դեռևս

Եգիպտոսի մշակույթի նախարարությունը հայկական պարային խմբերին  հրավիրում է Ասուանի 13-րդ միջազգային փառատոնին

Եգիպտոսի մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգապետարանի հետ համատեղ կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի 13-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվելու է 2026 թ. փետրվարի 3-9-ը: Եգիպտական կողմը միջոցառումներին մասնակցելու և փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը

ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արևիկ գրատանը» ներկա է եղել չինարենից հայերեն թարգմանությունների շնորհանդեսին: Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ ԿԳՄՍ նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման

Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար: Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Մեկնարկել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը

Այսօրվանից մեկնարկում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ 2025 թվականի ատեստավորումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին:

«Հնչող պատկերներ». բացվել է Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի (1926–2009 թթ.) ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,