ՀՀ կառավարության նախորդ շաբաթվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում, որի արդյունքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնին կհատկացվեն հավելյալ միջոցներ՝ փաստացի ձևավորած սեփական եկամուտների չափով:
Հիշեցնենք՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի համաձայն՝ կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։ Ըստ այդմ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմում է 258 մլն 743 հազար դրամ, որից այս փուլում կհատկացվի 200 մլն դրամ։
Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի լրացուցիչ ֆինանսավորման չափը կազմում է 60 մլն 219 հազար դրամ. վերաբաշխման այս փուլում թատրոնին կհատկացվի 53 մլն 788,3 հազար դրամ ֆինանանսավորում: