ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
  • էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)։

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն նախընթաց գործունեություն:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ազգային փոքրամասնությունների լեզուներով և հայերեն Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, եթե.

ա լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,

բ ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,

գկազմելու և նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգ և ծրագրեր,

դծրագրելու և իրականացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլեր:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է: