Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ: Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում:
Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։
Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Թատերական երկամսյակ» ծրագիրը շարունակվում է: Ծրագրի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող տարբեր թատերահամերգային կազմակերպություններ։ Թատերական երկամսյակը, մասնավորապես, նշանավորվել է փոքրիկ հանդիսատեսի համար: Արտաշատի Ամո
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին: Նախարարը տեղեկացրել է՝
Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Մրցանակները հաղթող կառույցների ներկայացուցիչներին այսօր հանձնել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: «Այս մրցանակաբաշխությունը, որը ձևավորվել է ԱՊՀ
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը քննարկել են «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության գովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերին Հայաստանի պատմության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 5-7-ը Երևանի «Գազպրոմ Արմենիայի» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում կայացել են Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։ Տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային