Լուրեր
ԽՄՕՄՄ և «Արաբկիր» թիմերը՝ Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնության հաղթողներ

Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը: «Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր:

«Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք». նոր ցուցահանդես Ժողարվեստների թանգարանում

Երբ կինն արարում է ողջ մարդկության համար, երբ տիեզերքի հետ համատեղ ծնունդ է տալիս կատարելությանը՝ քանդակի միջով․․․ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հերիքնազ Գալստյան․ ակունքից՝ տիեզերք» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել է Թանգարանների միջազգային օրվան

Մեդալներ և ռեկորդներ՝ Եվրոպայի պաուերլիֆտինգի առաջնությունից

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ: Մասնավորապես, մեծահասակների խմբի

Վերապատրաստումների ընթացքում մանկավարժները ծանոթանում են ՏՀՏ գործիքներին

Աշակերտների կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով իրականացվող առցանց ուսուցումը ենթադրում է ՏՀՏ նոր գործիքներ և մոտեցումներ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, շարունակում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` դասավանդման ընթացքում ՏՀՏ գործիքների կիրառումը

«Ստուգման համակարգի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող 14.000 երեխայի տվյալների համապատասխանությունը». Արտակ Պողոսյան

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից:

Փորձագիտական խմբերի անդամների ընտրության մրցույթ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ:

Ավարտվեց Եվրոպայի Մ23 տարեկան երիտասարդների առաջնությունը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 10 ըմբիշով: Ազատոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի

Կայացել է «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով աշխատաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր

ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Շեշտելով, որ հայ