ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ:

Հետազոտություններն իրականացվելու են Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կիրականացվի 2021-2022 թվականների ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես դրամաշնորհային գործակալ և նախարարության հետ սերտորեն համակարգելու է բոլոր ծրագրային գործողությունները` ուղղված կրթության ոլորտի կարևորագույն հարցերի վերաբերյալ փաստերի և տվյալների հավաքագրմանը:

Թեկնածուները պետք է ունենան կրթության ոլորտում էական փորձ (գերադասելի է նշանակալի փորձ հետազոտական աշխատանքի կամ կրթական ծրագրերի և/կամ քաղաքականության մշակման ոլորտում, միջազգային հետազոտական պրակտիկայի խորը գիտելիքներ, ՀՀ հանրակրթական դպրոցների կառավարման համակարգի փորձառություն, ինչպես նաև հետազոտական նախագծերի, ուսումնասիրությունների, գնահատումների և հարցումների, տվյալների վերլուծության ու հաշվետվությունների կազմման կամ դրանց կազմմանը մասնակցության էական փորձ):

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2021 թ. մայիսի 30-ը ներկայացնեն հայտադիմում՝ նախապես գրանցվելով http://jobs.unicef.org/ համակարգում:

Հետազոտությունների և ներկայացվելիք պահանջների մասին կարելի է հավելյալ տեղեկանալ հետևյալ հղումներով՝

Թիմի ղեկավար՝ «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմայով հետազոտություն:
https://jobs.unicef.org/cw/en-us/job/540591?lApplicationSubSourceID=

Ավագ փորձագետ՝ «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմայով հետազոտություն:
https://jobs.unicef.org/cw/en-us/job/540590?lApplicationSubSourceID=

Կրտսեր փորձագետ՝ «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմայով հետազոտություն:
https://jobs.unicef.org/cw/en-us/job/540589?lApplicationSubSourceID=

Թիմի ղեկավար՝ «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ:
https://jobs.unicef.org/cw/en-us/job/540595?lApplicationSubSourceID=

Ավագ փորձագետ՝ «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ:
https://jobs.unicef.org/cw/en-us/job/540594?lApplicationSubSourceID=

Կրտսեր փորձագետ՝ «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ:
https://jobs.unicef.org/cw/en-us/job/540593?lApplicationSubSourceID=