Լուրեր
Ավարտվել է Պենդերեցկու անվան փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը Երևանում անցկացրել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը: Փառատոնն ամփոփվել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը

Թատերական նախագծերի մրցույթ՝ օտարերկրյա արտիստների համար

Թերեզա Պոմոդորոյի թատերական ասոցիացիան և Միլանի քաղաքային խորհուրդը Իտալիայի Հանրապետության նախագահի և Արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո իրականացնում են «NO’HMA international theatre space» 14-րդ մրցույթը: Օտարերկրյա արտիստները հրավիրվում են ներկայացնելու իրենց թատերական նախագծերը: Մրցութային ծրագիրը և նկարագիրը՝ այստեղ։

Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է

Աշխատանքային խումբը քննարկել է Հառիճավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: Հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն

EU4Culture-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների շարժունակության համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» («ԵՄ-ը՝ մշակույթի համար») ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների երկրորդ մրցույթը՝ աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին: Դիմելու իրավունք ունեն մշակութային բոլոր բնագավառներում գործունեություն ծավալող 18 տարեկանից բարձր արվեստագետները կամ մասնագետները,

Քննարկվել են Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հուլիս 18-ին աշխատանքային այցով ՀՀ Շիրակի մարզում էր: Այցը մեկնարկել է Ախուրյան գյուղից. այստեղ Արա Խզմալյանը հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ և նկարիչ Հրաչյա Վարդանյանների արվեստանոցում: Նախարարի տեղակալը ծանոթացել

Զալցբուրգի փառատոնին «Գեղարդը» կներկայանա Կոմիտասով ու հայ հոգևոր երաժշտությամբ

«Գեղարդ» երգեցիկ խումբը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին։ Վերջին տարիներին Զալցբուրգի փառատոնը մեկնարկում է «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարով, որի շրջանակում էլ նախատեսված է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ հոգևոր երաժշտության համերգը։ «Գեղարդը» համերգներով հանդես է գալու

Մրցույթ. Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի

«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ». ցուցադրություն և միջոցառում՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 94-ամյակին: Կցուցադրվի Արամ Աբրահամյանի հավաքածուում իր արժանվույն տեղը գրավող «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» հայտնի կտավը։ Երեկոյի ընթացքում արվեստաբանական իրենց խոհերով կկիսվեն նկարչի