Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ նվիրված ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտին: Քննարկմանը մասնակցում էին ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկացուցիչներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում են՝ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարող եք նաև ծանոթանալ մրցույթի պայմաններին և
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 18-ին Ինժեներական քաղաքում հանդիպել են NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, ինչպես նաև արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտում գործող Agile Robots ընկերության պատվիրակությանը` ընկերության
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում է 12-ամսյա կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար։ Սկիզբ՝ 2026 թ. հոկտեմբերի 1 Տևողություն՝ առավելագույնը 12 ամիս (մինչև 2027
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնին այս տարի մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․ «Մաթեմատիկա և
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ընդհանուր