Լուրեր
ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հայտերի ընդունելություն

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) մեկնարկել է 2027 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը, որը կազմվում է ՀՀՄՀ անդամ անդամ երկրներից ստացված ծրագրային հայտերի հիման վրա: Ընդունվում են հայտեր հետևյալ ոլորտներից՝ ընդհանուր-հումանիտար մշակույթ կրթություն և գիտություն ԱՊՀ

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը:

ՀՀ ներկայացուցիչները մասնակցել են Չինարենի համաշխարհային համաժողովին

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարիամ Խաչատրյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Կոնֆուցիոս ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նոյեմբերի 14–16-ը Պեկինում մասնակցել են Չինարենի համաշխարհային համաժողովին, որը համախմբել էր ավելի քան 160 երկրների

ԿԳՄՍ նախարարին կից hասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու հայտերի ներկայացում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով նախարարությունը հայտարարում է հայտերի ընդունելություն: Հասարակական խորհրդի նպատակն է ապահովել ԿԳՄՍ նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, խրախուսել մասնակցային կառավարումը և քաղաքականության մշակման գործընթացներին շահառու խմբերի ներգրավվածությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։ Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր

Քննարկվել են Ուրուգվայի հետ տեխնոլոգիական կրթության և նորարարությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։ Ողջունելով պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Անշարժ գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու, «Եղվարդի

Ուսումնասիրվել է նիդերլանդական փորձը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Նիդերլանդերի Թագավորություն, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել հանրային մասնագիտական ուսհաստատությունները համակարգող, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և գործատուների հետ հարաբերությունները կարգավորող մարմինների, կրթության տեսչության և մասնագիտական կրթության պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ:

Ի գիտություն. կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտոնային եղանակով

Կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը