Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2026-2027 թթ. համար նախատեսվող ոլորտային դասընթացներ (ցանկը՝ կցվում է):

Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով. դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես հասանելի է www.itecgoi.in կայքում: Տվյալ ժամանակաշրջանի համար առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://itecgoi.in/upcoming_courses:

Առցանց գրանցումից զատ՝ անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը (ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի մասին տեղեկանքը ու տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիրը): Դասընթացներին մասնակցության համար լրացված հայտադիմումները (այդ թվում՝ բնօրինակները), ներկայացնող գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի ուղեկցությամբ, անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԱԳՆ՝ համապատասխան հայտագրով փաթեթը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:

Հայտադիմումները ՀՀ ԱԳՆ միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն դասընթացների մեկնարկից առնվազն 60 օր առաջ՝ ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից խուսափելու նպատակով:

Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար (բովանդակային, տեխնիկական), ինչպես նաև դիմումի ձևի լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ pol.yerevan@mea.gov.in: