Լուրեր
«Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է. ուսուցիչները միավորվեցին առաջադեմ փորձի տեղայնացման համար

Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Տարիների աշխատանքը տվեց իր արդյունքը. ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում է

ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։ Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան

Կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Վանաձորում կանցկացվի «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական օլիմպիադա: Օլիմպիադան կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները: Առաջին անգամ կազմակերպվող այս օլիմպիադային մասնակցության

Կրթության հիմքով տրվող տարկետման համակարգի փոփոխություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով

Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները փոխվել են: Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են

Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում 2022-2023 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ)՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն», «Հնագիտություն»,

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ-ն և Դիվանագիտական ակադեմիան 2022/2023 ուստարվա համար հայտարարում են ընդունելություն

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО/ՄՄՀՊԻ) և Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2022/2023 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակում: 2022/2023 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր

ԵՊՀ-ում տրվել է աշխարհի ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի մեկնարկը

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («ԱյՍիՓիՍի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ

Դասընթացներ երիտասարդների համար

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան մայիս ամսին կազմակերպում է հետևյալ երկու դասընթացները՝ «Թվային արթնացում»՝ կրթությունից, աշխատաշուկայից և վերապատրաստումներից դուրս մնացած երիտասարդների համար. տևողությունը՝ 18.05.2022-26.05.2022, վայրը՝ Իսպանիա, գրանցում՝ մինչև ս.թ. ապրիլի 17-ը: Մանրամասները՝