ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО/ՄՄՀՊԻ) և Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2022/2023 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակում:

2022/2023 ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ:

Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:

Նշված բուհերում ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով:

ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված բուհերում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:

Վերը նշված բուհերի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2022 թ. ապրիլի 26-ը:

ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • դիմում՝ ՀՀ ԱԳ նախարարի անունով,
  • անձնագրի պատճենը,
  • ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
  • արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
  • ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
  • 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել secretariat@mfa.am էլ. հասցեին: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ՝ +37460-620-312 հեռախոսահամարով: