«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան մայիս ամսին կազմակերպում է հետևյալ երկու դասընթացները՝

  • «Թվային արթնացում»՝ կրթությունից, աշխատաշուկայից և վերապատրաստումներից դուրս մնացած երիտասարդների համար. տևողությունը՝ 18.05.2022-26.05.2022, վայրը՝ Իսպանիա, գրանցում՝ մինչև ս.թ. ապրիլի 17-ը: Մանրամասները՝ https://en.copernicusberlin.de/tc-a-digital-wake-up-for-young-neets
  • «Մարդու իրավունքների ԿԱՆԱՉ հիմնահարցեր». տևողությունը՝ 25.05.2022- 02.06.2022, վայրը՝ Իտալիա, գրանցում՝ մինչև ս.թ. ապրիլի 17-ը: Մանրամասները՝ https://en.copernicusberlin.de/tc-green-human-rights-matters

Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է: Մասնակցության վճար չի պահանջվում: Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը (փոխհատուցվելու են միայն Գերմանիայից դեպի Իտալիա կամ Իսպանիա և հակառակ ուղղությամբ 275 եվրոն չգերազանցող ավիատոմսերը):