ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնել է՝ ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել. այն կշարունակվի ֆինանսավորվել համալիր ստուգում իրականացնելուց հետո: «Համակարգը կարող է արդյունավետ և նպատակային լինել, եթե դրա բոլոր մասնակիցներն
Ժամանակին դպրոց հաճախելը երեխայի զարգացման և կրթության իրավունքի ապահովման առանցքային նախապայման է։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Արձագանքելով պատգամավորի հարցին՝ նախարարը նշել է, որ ոլորտի օրենսդրությամբ սահմանված
Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն և ձևավորվել է հայագիտական կենտրոնի խորհուրդ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նշյալ համալսարանի միջև 2025 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի: Բացման արարողությանը, ի թիվս
Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակի օրը Ա. Բաբաջանյանի անվան պետական ֆիլհարմոնիայի ներկայացուցիչները, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել մեծն կոմպոզիտորի հուշարձանին մոտ: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Արարողության
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամ 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձել է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող: Վահեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
Հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյա հոբելյանը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․)
Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում ավարտվել են բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները։ Հայաստանի հավաքականները բարձր արդյունքներ են գրանցել՝ նվաճելով ընդհանուր առմամբ 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։ Մ23 տարեկանների առաջնության տղաների պայքարում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում կանցկացվի «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 12-րդ մրցաշարը։ Մրցուղին կազմում է մոտ 30 կիլոմետր: Մրցաշարին կարող են մասնակցել ինչպես