Լուրեր
Հաշվետու համերգ-ցուցահանդես՝ ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և

Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի

Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը: Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր, վնասվել, և խոնավություն էր ներթափանցում եկեղեցի: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության,

Մեկնարկում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության

Բացօթյա տոնական համերգ Գյումրիում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։ Միջոցառմանը ելույթներով

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ հանրապետության հռչակմանը։ Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր

Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի «Սիմֆոնիկ հեքիաթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։ Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական

Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ

Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։ «Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական