Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։

«Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը։

Քվեարկության արդյունքում Երևանյան միջազգային թատերական փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի լիիրավ անդամ։

Նշենք, որ 1952 թ․ հիմնադրված Եվրոպական փառատոների ասոցիացիան միավորում է Եվրոպայի երաժշտական, պարային, թատերական առաջատար փառատոները։