ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։

Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական դպրոցներում սովորող աշակերտների երաժշտական ունակությունների բազմակողմանի զարգացմանը։