ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է «Քույր դպրոցներ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել էին ՀՀ Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ու մանկավարժները:

Ծրագրի նախաձեռնող և կազմակերպիչ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում Դիլիջանի արվեստի քոլեջին կից երաժշտական դպրոցի սաների և մանկավարժների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու դպրոցների համատեղ համերգը: Միջոցառմանը հետևել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Միջոցառման ավարտից հետո մայրաքաղաքի հյուրերն այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը: Ծրագրի շրջանակում անցկացվել են նաև վարպետության դասեր: