ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները:

Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառի հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, Երևան-մարզ կապի ամրապնդմանը:

Հունիսի 4-ին՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում կբացվի նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, երաժշտական համույթների մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ՝ համերգին կմասնակցեն շուրջ 150 աշակերտ, իսկ ցուցահանդեսին կներկայացվի մոտ 70 աշխատանք։