Լուրեր
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup մրցաշարի հաղթող

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող: Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ

ԱՊՀ երկրների պատվիրակները ծանոթացել են Երևանի, Գյումրու և Ծաղկաձորի մարզական ենթակառուցվածքներին

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի` սպորտը համակարգող կառույցների պատվիրակները Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով շրջել են Երևանի, Գյումրու և Ծաղկաձորի մարզական կառույցներում։ Ներկայացնելով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի

«Հայաստանը բաց է համագործակցության համար և կողմ է ազնիվ մարզական պայքարին»․ ԱՊՀ մարզական ֆորում Երևանում

Հայաստանում շարունակվում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովը, որի մեկնարկը տրվել էր նախօրեին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում։ Այսօր Երևանում անցկացվել է «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով ֆորումը, որին մասնակցել են Հայաստան ժամանած ԱՊՀ

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 11.06.2024 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու» 14.06.2024 թ.

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների միավորում՝ հանուն Հայաստանի առաջընթացի» համաժողովին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ողջույնի խոսքով է հանդես եկել «ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների միավորում՝ հանուն Հայաստանի առաջընթացի» համաժողովում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է «Market Focus Armenia» խորագրով տնտեսական միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Ժնևում մասնակցել է «Market Focus Armenia» խորագրով տնտեսական միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական և Ժնևի առևտրարդյունաբերական և ծառայությունների պալատների համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն էր նպաստել Շվեյցարիայի և Հայաստանի միջև

Արաքսիա Սվաջյանը բարի երթ է մաղթել թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջին դաս միջոցառման շրջանակում ներկա է գտնվել Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական միջոցառմանը: Շնորհավորանքի խոսքում նախարարի տեղակալը հատկապես շեշտել է այն փաստը, որ ուսումնարան ավարտած

«Ուսուցիչները մանկավարժությանը վերաբերում են որպես առաքելության». Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղել շրջանավարտներին. «Ամենակարևոր հմտությունը, որ ձեզ տվել