Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:

Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 11.06.2024 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • 14.06.2024 թ. - «Օտար լեզուներ»
  • 18.06.2024 թ. - «Մաթեմատիկա»
  • 21.06.2024 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • 25.06.2024 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • 28.06.2024 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 41 քննական կենտրոնների ցանկը՝ 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում։
Քննական կենտրոնների ցանկը http://www.atc.am/preview.php?id=578: