Լուրեր
Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով: Հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով, նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 17-ը

Անցկացվել են երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երաժշտական և արվեստի դպրոցների դասատուների ներառական դասավանդման հմտությունները, բարելավել կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների հետ արդյունավետ

Դպրոցում վստահության մթնոլորտ ստեղծելը չափազանց կարևոր է. առաջին անգամ անցկացվել է աշակերտական համաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի է ունեցել աշակերտական համաժողով, որն անցկացվել է «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակչին մասնակցել են Երևանի, Շիրակի, Լոռու, Կոտայքի

Գիտամեթոդական խորհուրդը քննարկել է երկու նախագիծ

ԿԳՄՍՆ-ում կայացել են նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 18-րդ և 19-րդ նիստերը, որոնց ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանն ու վերականգնմանն առնչվող 2 նախագիծ: ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված Արագածոտնի մարզի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման հարցը

Վերսկսվել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը

Ամփոփվել են Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի համար ԿԳՄՍ նախարարության, «Գիտության և նորարարությունների գործընկերությունների աջակցության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՀ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (European Education and Culture Executive Agency) հետ համագործակցությամբ 2025թ․ մայիսի

Թումոն արժանացել է WISE Prize for Education մրցանակին AI նախագծի համար

Կատարի Դոհա քաղաքում անցկացվող WISE12 գագաթնաժողովի ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակին իր արհեստական բանականության ուսուցման նոր կրթական ծրագրի համար։ Մրցանակը շնորհվել է AI colearner (դասընկեր) հարթակի

Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում էին Կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) գործունեության և ստուգումների 2026 թվականի տարեկան ծրագրերի

Դանիել Դանիելյանը ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում ընթացող աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն՝ ծանոթանալու նորոգման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նախարարի տեղակալը ծանոթացել