Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Առաջնությանը հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնելու են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16
Հայաստանի մարզերն ու մայրաքաղաքը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունը ներկայացնող մոտ 1500 տարեցներ մասնակցել են հուլիսին մեկնարկած և 3 փուլով անցկացված հանրապետական խաղերին: Պայքարն ընթացել է 5 մրցաձևում՝ շախմատ, նարդի, շաշկի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում: 80-ամյա Ժենյա Վարդանյանն արդեն երկրորդ տարին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա կառավարման օրոք հայ-ֆրանսիական հարաբերություններն աննախադեպ
2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ,
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի դպրոցների 22 թիմեր՝ զինվորական ղեկավարների ուղեկցությամբ, մասնակցել են «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլին: Սեպտեմբերի 27-29-ը «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպության Նուբարաշենի հրաձգարանում անցկացված մրցման (50 մետր, ТОЗ-8 հրացաններ) անհատական պայքարում հաղթել
Հայաստանի 48 քաղաքային համայնքներում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում սեպտեմբերի 10-26-ը անցկացվել է «Հանրապետական մարզական փառատոն» մրցույթը: Շուրջ 20.200 մասնակից պայքարել է 7 մրցաձևում՝ ՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական
Գերծանր քաշային կարգի ծանրորդներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը դարձել են աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտված առաջնության պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրանցել է 212 կգ արդյունքը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում ևս հայ
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Ողջունելով հյուրին՝