Լուրեր
ԱԺ գլխադասային հանձնաժողովում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Մշակույթի և սպորտի ոլորտների ռազմավարությունների նախագծերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստին մասնակցել են մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված անձանց

Հաստատվել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամկետները

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն

Կառավարությունը հաստատել է դպրոցներում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու կարգը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների

Ուսանելու առաջարկ` Ցուկուբայի համալսարանից

Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master's Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակը ներառում է՝ ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում), թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,

Մեկնարկում է Հայաստանի շախմատի առաջնությունը. հայտնի են առաջին տուրի զույգերը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացել է Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը, ըստ որի՝ հայտնի է դարձել առաջին տուրի խաղացանկը: Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը,

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի հիմնադիր Աուստեյա Լանդսբերգիենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության զարգացման հարցերը,

Արվեստի և մարզադպրոցների մանկավարժները և մարզիչները կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի: Համաձայն առաջարկվող կարգավորման՝ հանրակրթության ոլորտում ներդրված ուսուցչի կամավոր ատեստավորման համակարգը կներդրվի նաև արտադպրոցական կրթության ոլորտում, որի արդյունքում հավելավճար ստանալու