Ցուկուբայի համալսարանը (Ճապոնիա) Հայաստանին հատկացրել է տնտեսական և հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրով (Master's Program in Economic and Public Policy) առկա ուսուցման երկու կրթաթոշակային տեղ:

Կրթաթոշակը ներառում է՝

  • ուսման և գրանցման վճարներ (ամբողջական փոխհատուցում),
  • թռիչքներ դեպի Ճապոնիա և հակառակ ուղղությամբ,
  • կրթաթոշակ կեցության ծախսերի համար,
  • հետազոտական ​​ծախսեր,
  • առողջության ապահովագրություն և այլ ծախսեր:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել համապատասխան առցանց համակարգում (Online Application System)՝ անցնելով https://pepp.hass.tsukuba.ac.jp/admission/ հղմամբ, որտեղից կարելի է ստանալ նաև առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրվող կրթաթոշակի վերաբերյալ։

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի հունվարի 27-ն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: