Լուրեր
Ժաննա Անդրեասյանը Գանձայում մասնակցել է Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացմանը

Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։ Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար

ԿԳՄՍ նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի

Բասկետբոլի Մ20 ԵԱ. Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է մրցելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցել է Լատվիայի հավաքականի հետ և 97:45 հաշվով զիջել է մրցակցին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝

Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնություն. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի

«Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ

Մարդկային կապիտալի բարելավում՝ «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Դիմակայուն Սյունիք» ծրագրի կրթական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ ծրագիրը կնպաստի Սյունիքի մարզում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը. «Նախատեսում ենք Սիսիանում և Կապանում գործող քոլեջների վերակազմավորում, այդ

Մշակույթի զարգացման ծրագրերը կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը: Ըստ այդմ՝ քննարկվել են Դիլիջանի, Դվինի, Գորիսի, Ջերմուկի և Եղեգիսի համար կլաստերային զարգացման ծրագրերի մանրամասները՝

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ