ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային թատրոնը 2026 թվականի մարտի 6-20-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում։

Ամերիկահայ հանդիսատեսին կներկայացվեն «Սիրո խոստովանություն» և «Տղաները չափն անցնում են» ներկայացղումները։ Հյուրախաղերի իրականացմանն աջակցում է նաև Armenian Fund-ը:

Հյուրախաղերի նպատակն է խթանել հայկական թատերարվեստի միջազգային ներկայացվածությունը, ամրապնդել Հայաստան–Սփյուռք մշակութային կապերը:

Սպասվում է, որ ներկայացումները կդառնան կարևոր մշակութային իրադարձություն՝ համախմբելով տարբեր սերունդների հանդիսատեսին հայկական թատրոնի շուրջ։