Լուրեր
«Ջահանգիր աղայի հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է». Ժաննա Անդրեասյան

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Ամենամյա երիտասարդական ֆորումը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ամենամյա երիտասարդական ֆորումին, որն այս տարի համախմբել էր ՀՀ 10 մարզերից և Երևանից 150 երիտասարդների ու երիտասարդական ՀԿ‐ների ներկայացուցիչների։ Ֆորումին մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարիների ընթացքում

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է 7 նախագիծ

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի

Կանցկացվի «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների

Մշակութային արժեքների փորձագետներն ստացել են հավատարմագրման վկայագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հավատարմագրման վկայագրեր է հանձնել մշակութային արժեքների փորձագետներին։ Հավատարմագրված փորձագետները համապատասխան ոլորտների մասնագետներ են, ովքեր մշակութային արժեքների փորձաքննություն կիրականացնեն՝ բրոնզե և երկաթե դարաշրջանի, Վանի թագավորության, hին և միջնադարյան Հայաստանի մշակույթ,

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել  «Անտունի» բալետի առաջնախաղին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Անտունի» բալետի առաջնախաղը՝ նվիրված հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են

«Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ». Ժաննա Անդրեասյան

«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին»,- Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Զորավար Անդրանիկի 160-ամյակին նվիրված ցուցադրությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլ