ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի 2-րդ հանրապետական օլիմպիադան:
Օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների 7-ամյա և 5-ամյա կրթության շրջանավարտները:
Օլիմպիադայի մասնակցության հայտերն ընդունվում են ապրիլի 15-30-ը: Հայտերն առձեռն տարբերակով ընդունվում են Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (Երևան, Մաշտոցի 46ա), իսկ առցանց տարբերակով՝ olympiadasolfeggio@gmail.com էլ. փոստով