Լուրեր
«Զարդագիր» ծրագիրն այս տարի անցկացվել է ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է «Զարդագիր 2, մաս 3» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվել է 28 վարպետության դաս՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում: Յուրաքանչյուր վարպետության դաս բաղկացած է 3

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին և տարիքային խմբերին կներկայացնի տոնական համերգաշար: Դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով

Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսված է պետական

Հանրային քննարկման է ներկայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն

Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար: 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի

Համաձայնագիրը հնարավորություն կտա եվրոպական տիրույթում հանրահռչակել հայկական մշակույթը

ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ

Հայտարարվել է գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Գալա

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող