ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:

Հայտի տպագիր տարբերակը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), իսկ էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է կոմիտեի support@scs.am էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից (հեռ.՝ 010-210-140 (*113; *116):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 24-ն է:

Մրցույթի հրավերի փաթեթը