ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է «Զարդագիր 2, մաս 3» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում անցկացվել է 28 վարպետության դաս՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում:

Յուրաքանչյուր վարպետության դաս բաղկացած է 3 մասից. «Զարդագիր» հաղորդաշարի «Հայկական մանրանկարչություն» հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված, որի ընթացքում երեխաները նկարել և գունազարդել են եզրագծված զարդագիր «Զ» տառը։

Վարպետության դասի ընթացքում աշակերտները ձեռք են բերել գիտելիքներ՝ հայկական մանրանկարչության, միջնադարյան ձեռագրերի, զարդագրերի, գույների ստացման մասին:

Դպրոցահասակ երեխաները հնարավորություն են ունեցել մոտիկից տեսնելու, շոշափելու մագաղաթը, գունավորել են զարդագիր «Զ» տառը հայկական մանրանկարչության մեջ առավել հաճախ հանդիպող գույներով։ Աշակերտները մեծ խանդավառությամբ են մասնակցել ծրագրին։ Ուսուցման գործընթացը դասական և ինտերակտիվ մեթոդների համադրմամբ կազմակերպելու ձևաչափը հետաքրքրել է նաև ուսուցիչներին:

Վարպետության դասերին մասնակցել է շուրջ 720 աշակերտ։

Ծրագրի աշխատանքային ընթացքը լուսաբանվել է «Զարդագիր» ծրագրի ֆեյսբուքյան էջում՝ h