Լուրեր
«Ուսանողական սպորտը լավ ազդակ է ներկայանալու, մասնակցելու ստուգատեսների, արձանագրելու հաջողություններ». Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված ընդհանուր ժողովին և ղեկավար կազմի ընտրությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ

Կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 69 տարեկանում կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը։ Արժանիկ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գտնվող հայկական միջնադարյան որմնանկարների վերականգնման գործում։

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Ծաղկաձոր Օփեն 2024»-ի հաղթողի

Լեգենդար Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հանդես կգա լեգենդար Պլասիդո Դոմինգոն: Հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի

Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Տոնի շրջանակում ամփոփվել են նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի արդյունքները, որի հաղթողները ևս պարգևատրվել են։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Երևանի պետական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով: Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև