Լուրեր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների ՀՀՄՀ-ի կառավարման խորհրդում և ՀՀԽ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության՝ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ: «Շնորհակալ եմ բարձր վստահության

ԱԺ-ում քննարկվել են գալիք տարվա և 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով հուլիսի 12-ին ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

«Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսի ընթացքում կներկայացվի նաև Ե. Չարենցի տուն-թանգարանի մեկ տարվա գործունեությունը

Հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը: «Դեպի Արևելք» գրքում ներկայացված են Եղիշե Չարենցի՝ արևելյան թեմաներով և տաղաչափական ձևերով ստեղծագործությունները: Չարենցն իր մտածողությամբ և նախասիրություններով

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել

Բացառիկ պայմաններ՝ Արցախում արհեստագործական լավագույն կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: Համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. համերգաշար՝ «Աքսորի երգեր»

Հուլիսի 18-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Աքսորի երգեր» խորագրով համերգաշար: Ելույթ կունենա «Նաղաշ» համույթը (Հասմիկ Բաղդասարյան` սոպրանո, Տաթևիկ Մովսեսյան` սոպրանո, Արփի Տեր-Պետրոսյան` ալտ, Տիգրան Հովհաննիսյան` դհոլ, Արամ Նիկողոսյան` ուդ, Էմմանուել Հովհաննիսյան`

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված հոբելյանական համերգ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. հուլիսի 14-ին` ժամը 20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառմանը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Նոր հեռանկարներ ոլորտի զարգացման համար. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հուլիսի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա

«Կախարդական սրինգ». ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված կբացվի «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Կներկայացվեն երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է: Ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի