Հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:
«Դեպի Արևելք» գրքում ներկայացված են Եղիշե Չարենցի՝ արևելյան թեմաներով և տաղաչափական ձևերով ստեղծագործությունները: Չարենցն իր մտածողությամբ և նախասիրություններով որոշակիորեն հակված է եղել դեպի արևելյան ավանդույթները: Այդ ավանդույթները արտահայտվել են ոչ միայն գրականության մեջ, այլև կենցաղում, որոնց լուսանկարները տեղ են գտել գրքում:
Արևելյան ժանրի ստեղծագործությունները ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ: Չարենցի՝ արևելյան բնույթի ստեղծագործությունները մեկ գրքով ներկայացվում են առաջին անգամ:
Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շերտերի համար:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Ե. Չարենցի տուն-թանգարանի մեկ տարվա գործունեությունը՝ սահիկաշարերի և ցուցադրված լուսանկարների միջոցով: Կհնչեն երաժշտական կատարումներ:
Մուտքն ազատ է: