ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր:
Համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի մրցույթ ՀՀ քաղաքացիների համար՝ հետևյալ մասնագիտություններով.
1. «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում». որակավորումը՝ ջերմային ցանցեր սպասարկող փականագործ /հիմնական և միջնակարգ կրթության հիմքով/:
2. «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա». որակավորումը՝ խառատ /հիմնական կրթության հիմքով/:
3. «Շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում». որակավորումը որմնադիր /հիմնական և միջնակարգ կրթության հիմքով/:
Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ և հանրակացարան: Ուսումնական հաստատությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան նյութատեխնիկական բազայով, և ստեղծված են բոլոր պայմանները՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարող մրցունակ կադրեր պատրաստելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ /հասցե՝ ք. Շուշի, Աշոտ բեկորի 4/1/: Մանրամասների համար կարող եք զանգահարել 097236193 հեռախոսահամարով: