
Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները հաջող են մեկնարկել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)՝ երկամարտի 200 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: