Լուրեր
ՀՀ հավաքական թիմերը կունենան ազգային մարզահագուստ

Պատանիների, երիտասարդների և մեծահասակաների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալի ու պատշաճ հանդես գալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է: «‎Տրամադրել

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստ է հատկացվում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սպորտի ոլորտի պետական աջակցության ծրագրերով իրականացվող միջոցառումներից առանձնակի կարևորում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Այդ շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև

Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման

Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը

Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում: Առաջնության անցկացման համար կհատկացվի 294 մլն 714 հազար դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Շնորհավորելով մանկավարժներին՝ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Դուք մի առանձնահատկություն ունեք՝ աշխատում եք

Պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը 5 մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ պատանի բռնցքամարտիկներն արժանացել են 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են Վաղարշակ Քեյանը

Վահրամ Դումանյանը Կիպրոսում մասնակցելու է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական

«Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում». Կարեն Գիլոյան

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հաստատվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեն

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։ Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով