ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում:

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր և արժանանալով բրոնզե մեդալի: Նա առաջատարին զիջել է ընդամենը 12.4 վայրկյան։

Կատյա Գալստյանն էլ հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր:

Ի դեպ, սա Կատյայի մարզական կարիերայում վաստակած լավագույն միավորն էր: