Լուրեր
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին,

Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան

Իսպանիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Մադրիդի Պրադո ազգային թանգարան և հանդիպել միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանսիսկո Տարդիո Բաեսայի հետ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության

«Մեր երկրում ծանրամարտի աշխարհի 2027 թ. առաջնության անցկացումը բարձր պատասխանատվություն ու հանձնառություն է». Ժաննա Անդրեասյան

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Հայաստանում և վարկանիշային կլինի Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և

Բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիր. ուսման վարձի փոխհատուցում և վերապատրաստում

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա

«Edu2Work» էլեկտրոնային հարթակը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը. փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով «Edu2Work» էլեկտրոնային հարթակը պաշտոնապես փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ