Լուրեր
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ սենյակային ջերմաստիճանում գրանցվել են նանոբջջի կլանման սպեկտրեր

ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ սենյակային ջերմաստիճանում գրանցվել են ալկալիական մետաղի գոլորշի պարունակող նանոբջջի կլանման և ֆլուորեսցենցի սպեկտրերը, ինչը կարևոր է համապարփակ համակարգերում կիրառությունների համար։ «Աշխատանքի կիրառական նշանակությունը մեծ է, քանի որ այն թույլ է տալիս օպտիկական

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու

Գրադարանային ոլորտի աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ պարգևներով

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանային ոլորտում ունեցած

Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի ցուցահանդեսը

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների

«Խստաշունչ ոճ» խորագրով ցուցահանդեսը՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Խստաշունչ ոճ» խորագրով ցուցահանդեսը: «Միր իսկուստվա» և գեղարվեստական այլ միավորումների նկարիչների հայտնի կտավներից բացի թանգարանի հավաքածուում պահվում են 1950-60-ականների սահմանագծին լայն տարածում ստացած «խստաշունչ ոճ» ուղղությանը հարող ստեղծագործություններ: Սովորական

Ներկայացվել են գրադարանային ոլորտում իրականացվող աշխատանքները

Հոկտեմբերի 6-ին «Արմենպրես» գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրադարանավարի օրվան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, ՀՀ Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, ՀՀ

Ցուցահանդես նվիրված՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես: Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Տեղի է ունեցել «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացումը

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր են: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ