Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «Խստաշունչ ոճ» խորագրով ցուցահանդեսը:
«Միր իսկուստվա» և գեղարվեստական այլ միավորումների նկարիչների հայտնի կտավներից բացի թանգարանի հավաքածուում պահվում են 1950-60-ականների սահմանագծին լայն տարածում ստացած «խստաշունչ ոճ» ուղղությանը հարող ստեղծագործություններ: Սովորական աշխատաքային օրերի սխրանքին բնորոշ խիստ ռոմանտիզմին նվիրված այս ուղղության հանդեպ հետաքրքրությունն այսօր նկատելիորեն աճել է:
Ցուցահանդեսը ներկայացնում է այդ ոճի այնպիսի վառ ներկայացուցիչների գեղանկարչական աշխատանքները, որպիսիք են Վ. Ե. Պոպկովը և Պ. Ֆ. Նիկոնովը՝ լրացված Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող Ի. Պ. Օբրոսովի բարձրարժեք ստեղծագործությամբ: Ա. Աբրահամյանի հավաքածուից ներկայացված աշխատանքները լի են զուսպ արտահայտչականությամբ և գունապնակի լակոմիզմով, որոնք հատուկ են խորհրդային արվեստի տվյալ շրջանին:
Ցուցադրության կազմակերպման գործում ներգրավված են երիտասարդ հայ նկարիչներ, որոնք ցուցահանդեսի համար հատուկ ստեղծել են կենտրոնական ինստալյացիա, այդպիսով վերաիմաստավորելով «խիստ ոճ» եզրը և տալով դրան ժամանակակից հնչողություն: