ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ.
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը Մոսկվայի կառավարության հրավերով որպես վերականգնման միջազգային փորձագետ մասնակցել է «Պրոռեստավրացիյու-2024» մշակութային ժառանգության պահպանությանը միտված միջոցառմանը: Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է «Հայկական որմնանկարչության պահպանությանը և վերականգնմանը միտված խնդիրները» թեմայով
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ. «Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։ Փառատոնի գալա համերգը
Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ)
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը