«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում այսօր ստորագրվել է հուշագիր՝ ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը,
Կրթության համակարգում ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության կարագավորումներն արդյունավետ ներդնելու, ուսուցում իրականացնողների ուսումնամեթոդական հմտությունները կատարելագործելու և զարգացնելու նպատակով Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նախաձեռնել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկման դասընթացների շարք և ոչ ֆորմալ կրթության համակարգի մեթոդական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Անդրադառնալով կրթության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված ընդհանուր ժողովին և ղեկավար կազմի ընտրությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով Վալերիին, ներկայացրել է
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հոկտեմբերի 8-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ՝ առցանց
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր Օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի ընթացքին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Ծաղկաձոր Օփեն 2024»-ի հաղթողի