Լուրեր
Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը («Eastern Partnership European School»), որը մեկնարկել է դեռևս 2018 թվականին՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Վրաստանի կառավարության աջակցությամբ, սկսում է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման գործընթացը։ Հայտեր կարող են ներկայացնել 2022 թ. սեպտեմբերի 1-ի

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Սյունիքում երկու քոլեջ կարդիականացվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող մրցույթի ժամկետները փոփոխվել են

Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվող «Все дороги ведут в МАДИ-2023» միջազգային ինտելեկտուալ մրցույթի գրանցման, դիմումների ընդունման և առցանց թեստավորման ժամկետներում տեղի են ունեցել փոփոխություններ: Ըստ այդմ՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար ժամկետը երկարաձգվել

Հայտնի են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար

Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական

ԵՄ-Հայաստան կրթական երկխոսություն. աշխատանքային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին»», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքները:

Քննարկվել են մեծահասակների կրթությանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Հանրապետությունում մեկնարկել է 2023 թվականի բուհական ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները: ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, որոնցից 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝