Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը («Eastern Partnership European School»), որը մեկնարկել է դեռևս 2018 թվականին՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Վրաստանի կառավարության աջակցությամբ, սկսում է 2023-2024 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման գործընթացը։

Հայտեր կարող են ներկայացնել 2022 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ 16-17 տարեկան Արևելյան գործընկերության երկրների ուսանողները։

Եվրոպական ուղղվածության միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի համար («European-focused International Baccalaureate DiplomaProgramme») ամբողջական կրթաթոշակ կտրամադրվի միայն 20 լավագույն դիմումատուներին։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թ. մարտի 16-ը՝ www.eapeuropeanschool.eu կայքի միջոցով։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել euscholarship@eapeuropeanschool.eu էլեկտրոնային փոստով, հեռախոս՝ +995 577 393999: