2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ, որի այս տարվա թեման է՝ «Արհեստական բանականության կիրառումը՝ ուսման շարունակականության և որակի ապահովման համար»։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝
Կովկասում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, մարդասիրական ճգնաժամ է: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ, որ վարձկաններ և զինամթերք է տեղափոխում առաջնագիծ, հրետակոծում են Արցախում գտնվող 150.000 հայերին: Մայրաքաղաք Ստեփանակերտն օրեր շարունակ հրետակոծվում է,
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն
2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ օտարերկրյա պետություններում գործող մի շարք հայագիտական միավորումների և կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հեռավար հանդիպում։ Ներկայացվել են սեպտեմբերի 27-ից Արցախում Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, ռազմական ագրեսիային
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի
Հայաստանի բուհերը և Գիտությունների ազգային ակադեմիան արտերկրի գործընկերներին ներկայացնում են թուրքադրբեջանաահաբեկչական կոալիցիայի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի մասին իրականությունը` կոչ անելով համարժեք գնահատական տալ թշնամու ագրեսիային: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ