Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել ներառող դասավանդմանն ուղղված ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդես: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է 95-ամյակը: Այս կապակցությամբ բուհում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ոլորտի պատասխանատուներ։ Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին
Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների,
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տնօրինության Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Բելառուսի բաժնի ղեկավար Դերեն Դերյայի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։ Այսօր տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՍՁ գաղափարաթոն» ծրագիրը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնել է հավաստագրեր: Այն իրականացվել է «Սոցիալական ձեռներեցություն սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ ոլորտային հարցերի վերաբերյալ նրանց դիտարկումները լսելու, հուզող խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով։ Սովորողներին, մասնավորապես, հետաքրքրել են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում անցկացվող «EdTech Talks by Armath» կոնֆերանսին, որը վերաբերել է տեխնոլոգիական կրթությանը և կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառմանը։ «Արմաթ»-ի կողմից այսօր կազմակերպված